www.hayeli.am BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը քննադատել է Պահպանողական կուսակցությունից պառլամենտի պատգամավոր Հենրի Սմիթին, ով իր Twitter-ի էջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «tosser» է անվանել, որն անպարկեշտ բառ չի համարվում, սակայն ժամանակից անգլերենում բավականին վիրավորական իմաստ է կրում: Այդպես պատգամավորն արտահայտել է իր վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու համար:
«Ես հազվադեպ եմ մտնում Twitter, սակայն կարծում եմ, որ միջազգային քաղաքականության մեջ վիրավորանքների տեղ չպետք է լինի: Մենք պետք է պահենք լավ վարվելակերպի կանոնները և բարեկրթությունը, ինչքան էլ անտանելի լինի դա»,- մեկնաբանել է պատգամավորի խոսքերը Բրիտանիայի վարչապետը: Նշվում է, որ, այնուամենայնիվ, Հենրի Սմիթն իր դիրքորոշումից չի հրաժարվել: «Եթե ես հանդես գայի Համայնքների պալատում, հնարավոր է՝ կխոսեի ավելի պաշտոնական լեզվով, բայց այստեղ ես իմ կարծիքին եմ մնում»,- ասել է Սմիթը և կրկնել Twitter-ում գրած իր արտահայտությունը: