Դահլիճ երկուսում դատական նիստը սկսվեց ու ավարտվեց, երբ դատավորը չէր հասցրել իր աթոռին նստել: Այս ամենն սկսվեց այն ժամանակ, երբ դատավորը հորդորեց նստել ներկաներին: Դավիթ Գալստյանը չնստեց ու կանգնած ինքնավնասման փորձ արեց. գրում է armnewstv.am-ը:
Մի քանի ակնթարթում երիտասարդները հասցրին կտրող գործիքով հետքեր թողնել որովայնի, ձեռքի ու պարանոցի հատվածում: Այնուհետև սկսվեց բախումը: Ոստիկաններն ու ամբաստանյալները քաշքեցին միմյանց:
Րոպեներ անց դատարանի դահլիճի դուռը փակվում է: Քննչական ծառայությունն է ներսում, արդեն դեպքի վայր հանդիսացող դահլիճում պետք է ուսումնասիրություն անցկացվի: Այդ պահին ամենավախեցածն ու վրդովվածն ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հարազատներն են:
Բանդայի գործով դատական նիստի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը չի ենթարկվել դավատորի ցուցումին ու կտրող գործիքով ինքնավնասման փորձ է արել: Այնուհետև քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ամբաստանյալների միջև: Դատական նիստն անմիջապես ավարտվել է: Դատարան է եկել շտապօգնության խումբ ու առաջին օգնություն ցույց տվել ամբաստանյալներին: Մոտ կես ժամ անց նրանց դատարանից տեղափոխել են: Դավատոր Մխիթար Պապոյանը միջադեպից հետո ծանուցագիր է փոխանցել դատապաշտպաններին' նշելով, որ դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին: Դատարանի երկրորդ դահլիճը փակ է' քննչական գործողություններ են կատարվում: