Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 

Այսօր պետք է շարունակվեր «Բանդայի գործով» հերթական դատական նիստը' դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սակայն ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հենց դատարանի դահլիճում ինքնախեղման փորձ է կատարել:

 

Lurer.com-ի թղթակիցը դատարանից փոխանցում է, որ այս պահին նիստը հետաձգվել է, ժամանել են ոստիկանության և շտապ օգնության ծառայությունները:

 

Կհաղորդենք լրացուցիչ տեղեկություն: