Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել՝ ամբաստանյալներից երկուսի հիվանդության պատճառով:
Դատարանը տեղեկանք է ստացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վերաբերյալ, ըստ որի՝ նա հիպերտոնիկ հիվանդություն ունի՝ սրտի ռիթմի խանգարումով:
Տեղեկանքում նշվում է նաև, որ ամբաստանյալը կկարողանա մասնակցել դատական նիստերին մեկ-երկու օրից: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն առ այն, որ ամբաստանյալ Արման Դալլաքյանը օգոստոսի 30-ին վիրահատվել է և դեռևս պարզ չէ, թե երբ կարող է մասնակցել դատական նիստերին: