Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, հրապարակեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, մեղադրյալ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման, այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:
Այսօրվա դատական նիստում իր վերջին խոսքում Խաչատրյանը հայտարարեց, որ ճակատագիրն արդեն պատժել է իրեն՝ կործանելով իր ընկեր Լյուքսի կյանքը, մյուս ընկեր' Հրաչյա Սարգսյանի առողջությունը ու խնդրեց իրեն պատիժ նշանակելիս առաջնորդվել օրենքով:
«Այս դժբախտ դեպքն ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, մինչև կյանքիս վերջը ապրելու եմ այս ցավը»,– ասել է նա։
Մանրամասները՝ այստեղ։