Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով վճիռը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3 տարի ժամկետով, Ներսես Մելքոնյանը՝ 2 տարի ժամկետով:
Դատախազը Գոռ Առաքելյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։