Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 3 տարի 9 ամիս ազատազրկման` Գլդանիի բանտում ըմբոստության գործով: Որպես խափանման միջոց` սահմանվել էր 5 տարի կալանք, ինչպես նաև`լրացուցիչ պատիժ, արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել 3 տարի և 3 ամիս ժամկետով: Նա միաժամանակ պարտավորվել է 4000 լարի տուգանք վճարել:

 

Սակայն Ախալայայի վրա անդրադարձել է համաներման մասին օրենքը, որի շնորհիվ ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչև 3 տարի և 9 ամսի, իսկ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը կգործի 2 տարի: Տուգանքի չափն անփոփոխ է մնացել. գրում է Грузия-Online-ը: