Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ներում է շնորհել պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային. լրագրողներին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը. մեջբերում է Trend-ը:
Նրա խոսքերով` համաներման մասին հրամանն արդեն ստորագրված է:
Նշենք, որ Սաակաշվիլին Վրաստանում չէ: Նա այս պահին գտնվում է Եվրոպայում, ուր ուղևորվել էր նախագահական ընտրություններից հետո:
Նրա մամլո ծառայությունից հայտնում են, որ նա բանակցություններ է վարում եվրոպացի առաջնորդների հետ:
Ինչպես պարզաբանել է Բաչո Ախալալայի փաստաբանը, նրան ներում շնորհելու խնդրանքով նախագահին դիմել է ոչ թե ինքը Ախալայան, ով չի ճանաչում իր մեղքը, այլ` նրա ընտանիքը: