Թբիլիսիի քաղաքային դատարանն անմեղ է ճանաչել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային հատուկ նշանակության ջոկատայինների նկատմամբ բռնություններ և կտտանքներ կիրառելու գործով. գրում է Грузия Online-ը:
Խոսքն այն ժամանակաշրջանի մասին է, երբ Ախալայան դեռևս գլխավորում էր ՊՆ-ն: Նրա հետ մեղադրվում էին նաև այդ գերատեսչության ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրանց մեղադրում էին զինվորների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Դատարանը որոշել է, որ հատուկ նշանակության ջոկատայինները ողջ մնալու կանոնների ուսուցման սովորական կուրս են անցել, այլ ոչ թե կտտանքների են ենթարկվել:
Չնայած մեղադրանքները չեն հաստատվել, սակայն Ախալայան այս պահին շարունակում է բանտում մնալ: Նրա հանդեպ մեղադրանք է ներկայացվել նաև բանտում բռնկված ըմբոստության ժամանակ իր լիազորությունների չարաշահման մեջ, երբ նա դեռևս ղեկավարում էր պատժամիջոցների իրականացման դեպարտամենտը: