Մոսկվայի Տրոիցկյան դատարանը 6 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿԱՄԱԶ-ի վարորդի մեղքը, ով Պոդոլսկի մերձակայաքում մեքենայով բախվել էր ուղերթային ավտոբուսի հետ, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Հարությունյանը դատապարտվել է ՌԴ քրեական օրենսգրքի 264 և 327 հոդվածներով:
Վճռի հրապարակումից հետո Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
«Չգիտեմ' մենք կբողոքարկենք արդյոք վճռի խստությունը, որովհետև դա պետք է Հարությունյանը որոշի,սակայն փաստաթղթերի կեղծման մասով բողոքարկում լինելու է»,-ասել է նա:
Ինչպես հետեւում է դատավճռից, լիովին ապացուցված է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցների շահագորման կանոնների խախտման մեջ:
«Հարությունյանը վարել է չգրանցված փոխադրամիջոց՝ տրանզիտային համարանիշերով, չի պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները՝ ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող փոխադրամիջոցին»,- նշել է դատավորը:
Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը: