Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում փետրվարի 26-ին կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստը կայացել է, չնայած այն բանի, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը հայտարարել է հացադուլ՝ ի նշան բողոքի: Վերջինս մինչ դատի մեկնարկը հայտարարեց, որ ի վիճակի է ներկա գտնվել դատական նիստին: Ամբաստանյալը հացադուլ է հայտարարել փետրվարի 14-ից, իսկ 24-ից նաև ջրադուլ: Ջրադուլը Հարություն Սարգսյանն փետրվարի 26-ին դադարեցրել է:

 

Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ հնչել էր մեղադրական ճառը, որի ժամանակ դատախազ Արմեն Մարուքյանը միջնորդել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 188 հոդվածի 1-ին մասերով և որպես վերջնական պատիժ նշանակել 15 տարի ազատազրկում:

 

Այսօրվա նիստի ընթացքում լսվեցին սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Հունան Բաբայանի պաշտպանական ճառերը: Լուսինե Սահակյանն, իր պաշտպանական ճառի ժամանակ անդրադառնալով մեղադրական կողմի փաստարկներին, ներկայացրել է հակափաստարկներ, մասնավորապես, խանդի հողի վրա սպանություն կատարելու վարկածի անհամապատասխանության վերաբերյալ. ամբաստանյալը, ըստ պաշտպանյալի, չի ճանաչել ո՛չ սպանված Կարեն Եսայանին և ո՛չ էլ Վարդան Ղուկասյանի դստերը, և այդ պատճառով չի հիմնավորվում խանդի հողի վրա արված սÕ �անության վարկածը: Լուսինե Սահակյանի կողմից ներկայացվել են նաև մի քանի այլ հակափաստարկներ, անդրադարձ է եղել նաև փորձաքննության արդյունքերին՝ մատնահետքերի, հողագիտական եզրակացությանը և Հարություն Սարգսյանից վերցված քսուկների դատաքիմիական փորձաքննությանը: Կրակոցների արգասիքներ չեն հայտնաբերվել նաև ոստիկանության վերցրած հագուստի վրա՝ նշել է Լուսինե Սահակյանը: Վերջինս պաշտպանական ճառի ավարտին դատավորին հորդորել է արդարացման դատավճիռ կայացնել և չեղյալ համարել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադ րանքը՝ քանի որ հիմնավորված չի համարում մեղադրանքը:

Ամբաստանյալը ևս իր խոսքում արդար դատավճռ է պահանջել:

Վճիռի հրապարակումը նշանակվել է մարտի 12-ին: