Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում' նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Արման Գիվարգիզովի պաշտպան Մարինե Թովմասյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով: Պաշտպանը դատարանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ նիստին, իսկ ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառը, ինչպես վերջինիս պաշտպանը հեռախոսազանգի միջոցով պարզեց, նիստի օրը շփոթելն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի' ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին խաբեությամբ' հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար մինչև մարտի 19-ը հավաքագրել է և նրանց շահագործել' ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: Գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ալբերտ Հովհաննիսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Միսակ Բասեյանի և Արարատ Կիրակոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված' Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:
Աղբյուր՝
http://www.pastinfo.am/hy/node/24631
Առաջարկում ենք նաև
09/06/22 16:12
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան
12/04/22 16:59
Գորիսում աղմկահարույց սպանության գործով կասկածյալը ներկայացել է մարզային քննչական վարչություն
19/02/20 11:49
Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
18/10/19 21:20
Գևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ
23/01/19 13:19
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց 1 շաբաթով. տուժողները չէին ներկայացել
15/08/18 15:34
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին
07/06/18 12:39
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան