Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ կապված էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի' Մոսկվայում արած հայտարարությանը:

 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ' Էդվարդ Նալբանդյանը չունի հնչեցված հարցերի պատասխանները:

 

«ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցավ փակ հանդիպում, և ինձ համար' որպես պատգամավորի, հանդիպումը կարևոր էր' հասկանալու, թե ինչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո հնարավոր կլիներ ճշտել սեփական դիրքորոշումը' ավելի մանրամասն տեղեկատվություն ունենալով տեղի ունեցողի կապակցությամբ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ Էդվարդ Նալբանդյանը որևէ հարցի պատասխան չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն' կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ իշխանությունն ինքն ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս գործընթացի մեջ: Ուստի' ես, արձանագրելով այս փաստը, արտահայտում եմ իմ հիասթափությունը հանդիպման կապակցությամբ և արձանագրում, որ երեկ բարձրացված հարցերը շարունակում են մնալ օրակարգում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: