Ինչպես արդեն գիտենք, 2013 թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել էր Վահագն Չախալյանի եղբայրը՝ Արմեն Չախալյանը:
Դատարանը Արմեն Չախալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել է տուգանք 2000 լարիի չափով և 4 տարի պայմանական ազատազրկում: Դատավարական համաձայնության շնորհիվ Արմեն Չախալյանը ազատվել է կալանքից:
Հիշեցնենք, որ Վահագն Ճախալյանը պնդում էր, որ եղբոր ձերբակալության հանգամանքները, տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռևս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները: