Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խիստ հանձնարարական է տվել համապատասխան բաժիններին՝ կապված սեպտեմբերի 7-ին Ջրվեժ վարչական տարածքի հարևանությամբ գտնվող ազգային պարկում առաջացած խոշոր հրդեհի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մեկ ժամից ավելի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները 4 մարտական հաշվարկով պայքարում էին Ջրվեժի ամառանոցների մոտ գտնվող ազգային պարկում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Մանրամասները և տեսանյութը` www.shamshyan.com