Արևմտյան Վիրջինիա նահանգի պատգամավոր Դերեք Էվանսը հրաժարական տվեց Կապիտոլիումի գրոհին մասնակցելուց հետո:
Ըստ Axios-ի, այս որոշումը նա ինքնուրույն է կայացրել շաբաթ օրը՝ հունվարի 9-ին:
«Արևմտյան Վիրջինիայի նահանգի պատգամավոր Դերեք Էվանսը, որը նկարահանել է իրեն ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակվելիս … հրաժարական է տվել Պատվիրակների Պետական պալատից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք էր առաջադրել Էվանսին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար: Կոնգրեսականը սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է տեղադրել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրավման մասին: Պատգամավորը մոտոցիկլետիստի սաղավարտ էր կրում և հեռարձակման ժամանակ հայտարարեց. «Մենք ներսում ենք:
Էվանսը Կապիտոլիումի ներսում է»:
Կոնգրեսական Դերեք Էվանսը մեղադրվում է «արգելված տարածքներ ապօրինի մուտք գործելու համար»: