Կիևի ոստիկանության պետ Վալերի Կորյակը աշխատանքից ազատման դիմում է գրել Կիևի Անկախության հրապարակում նոյեմբերի 30-ի գիշերը գրանցված դեպքերից հետո, երբ «Բերկուտ» կոչվող ջոկատայինները հարձակվել են ցուցարարների վրա,հարվածել ռետինե մահակներով, քարշ տվել: Արդյունքում 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հրաժարական է տվել նաև երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը։

 

Ըստ Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի այսօրվա նիստում հնչած հայտարարության՝ հրաժարականը դեռևս չի բավարարվել, սակայն նա ժամանակավորապես հեռացվել է ծառայողական աշխատանքներից: