Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրղզստանի Մուսուլմանների հոգևոր վարչության ղեկավար Ռահմաթուլլահ Էգեմբերդիևը դադարեցրել է իր լիազորությունները` մեծ աղմուկ բարձրացրած սեքս-սկանդալից հետո:

 

Համացանցում հայտնվել է Էգեմբերդիևի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ, որը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հասարակության մոտ: Միջադեպից հետո Էգեմբերդիևը հանդես է եկել հայտարարությամբ, որ տեսանյութում իր կինն է, ում հետ նա ամուսնացած է մուսուլմանական օրենքներով:

 

«Այս սկանդալի հետևում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց դուր չի գալիս իմ բարեփոխումներն ու քաղաքական ծրագրերը: Այս տեսանյութում ես իմ կնոջ հետ եմ, ում հետ ամուսնացել եմ մուսուլմանական բոլոր կանոնների համաձայն», - ասել է Ռահմաթուլլահ Էգեմբերդիևը:

 

Փորձագետները ենթադրում են, որ սկանդալի հիմքում Սաուդյան Արաբիայի ուխտագնացության վիզաների տրամադրման խնդիրն է, քանի որ դրանք տրվում են խիստ սահմանափակ քանակով: