Թբիլիսիի քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Ռեզո Չախավին եւ նրա տեղակալ Մարիամ Շելեգիան հրաժարական են տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

 

«Տարածված տեղեկատվությունը համապատասխանում Է իրականությանը, այդ անձինք պաշտոնաթող են եղել սեփական ցանկությամբ»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:

 

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հրաժարականը կապում են քաղաքապետարանում տիրող խնամիականության եւ կոռուպցիայի հետ: Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) «Ազգային շարժում. Թբիլիսի» խմբակցության նախագահ Իրակլի Աբեսաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը, քաղաքի բնակիչների մասին հոգալու փոխարեն, գործում Է ի շահ պաշտոնատարների:

 

Փետրվարին Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել Էր Թբիլիսիի քաղաքապետարանի հսկողության ծառայության աշխատակազմի պետ Ջոկիա Բոդոկիայի ձերբակալման մասին՝ 50 հազար դոլարի չափով կաշառք վերցնելու համար:

 

Ըստ հետաքննության տվյալների՝ Բոդոկիան մասնավոր ընկերության ներկայացուցչից 180 հազար դոլար Էր պահանջել հյուրանոց կառուցելու թույլտվություն ստանալու եւ շինարարության ընթացքում հովանավորության համար, եւ ձերբակալման պահին՝ որպես պահանջված գումարի կանխավճար, ստացել Էր 50 հազար դոլար: