Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը հունիսին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նրա ցանկությունն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Հաքան Ֆիդանը փետրվարի 10-ից ուժի մեջ մտցնելու խնդրանքով հրաժարականի դիմումն արդեն ներկայացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հաքան Ֆիդանի պատգամավորության թեկնածու առաջադրվելու առաջարկն արել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում Ֆիդանը մեծ ծառայություն է կատարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված կոռուպցիոն սկանդալի ժամանակ Էրդողանի ընտանիքի եւ մերձավորների միլիարդավոր դոլաների հասնող կոռուպցիոն գործարքները կոծկելու գործում:
Նշվում է, որ Էրդողանն այժմ ցանկանում է Հաքան Ֆիդանին խորհրդարանի պատգամավորի մանդատ ապահովելուց հետո վերջինիս իրեն մատուցած ծառայո ւթյունները փոխհատուցել որեւ նախարարական պորտֆելով:-