Ոստիկանության Շենգավիթի բաժնում, սեպտեմբերի 9-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության հետեւի ճաղերի մոտ զինամթերք է թողել:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն: