«ՉԻ»–ն երեկ նշել Էր, որ օգոստոսի 28-ի՝ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Խորվաթիա, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջինս շտապել է այնտեղ եվրոպացիներին տեղեկացնելու, որ ստորագրում է Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը։
Մինչդեռ երեկ «ՉԻ»–ին փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը Խորվաթիա է մեկնել բոլորովին այլ նպատակով և այլ անձի հետ հանդիպման։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես Էլ մինչև սեպտեմբերի 3-ը չի հաջողվել հանդիպել Պուտինի հետ և լսել նրա դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը կամ Էլ Եվրոպական ասոցացմսւն համաձայնագրին միանալու հետ։
Արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված Է եղել դիմել Մոսկվայում բավականին մեծ ազղեցություն ունեցող և Պուտինի հետ հարաբերություններ պահող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Սարգսյանը խնդրել Է Աբրահամյանին` հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև։
Արա Աբրահամյանն Էլ Սարգսյանին հրավիրել Է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ ՀՀԿ առաջնորդին փոխանցել Է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։ Մեսիջների ցանկում են եղել Ղարաբաղի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների և ռուսական շուկայում հայկական ապրանքների շրջանառության հարցերը:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։
Չորրորդ իշխանություն