ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանին, Սիրիայում Գ. Գյուլպենկյան հիմնարկության նախկին ներկայացուցիչ Արուշ Եսայանին:
Քննարկվեցին Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնահարցերը, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսմանն աջակցելու հետ կապված խնդիրները: