ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախա րարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի, Իսրայել և Եթովպիայի հայկական համայնքներին վերաբերող հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է հայապահպանությանն ուղղված՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և կարևորել հիշյալ երկրների հայ համայնքների մասնակցությունն այդ ծրագրերին: Քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանին է ներկայացրել սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը: