ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին' բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ, և երկուստեք արգասաբեր հ ամագործակցության հույս է հայտնել:
Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել և հույս ունեմ, որ այսուհետ ևս այս հարաբերությունները շարունակական կլինեն և կունենանք դրական նոր ձեռքբերումներ››: