Yerevannews.am  Ռուսաստանի Իվանովյան շրջանում 13 ամյա անչափահասը կասկածվում է իր իսկ մոր սպանության մեջ:

 

Հետաքննության տարբերակով, կինը սկսել է տղային հանդիմանել այն բանի համար, որ վերջինս առանց իրեն հարցնելու վերցրել է 60.000 ռուբլի և ծախսել այն: «Կնոֆլիկտի ժամանակ մայրը երկու անգամ գոտիով խփել է, իսկ այնուհետև գնալով խոհանոց շարունակել է հանդիմանել տղային:

 

Դեռահասի ձեռքերում այդ ժամանակ եղել է 6 կիլոգրամանոց մարզաքար, որով էլ հարվածել է մոր գլխին»,- Интерфакс-ին հայտնել է ՌԴ հետաքննրական կոմիտեի Իվանովյան շրջանի քննչական վարչության մամլո ծառայությունը:

 

Դեպքից հետո անչափահասը փորձել է ստեղծել բնակարանի գողության տպավորություն և մաքրել արյունոտված հատակը: Նա գիտակցությունը կորցրած մորը ձեռքից քարշ տալով դուրս է բերել աստիճանահարթակ, որտեղ էլ նրանց նկատել են հարևանները և զանգահարել շտապ օգնություն: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը, նա մահացել է Կոմսոմոլսկի կենտրոնական հիվանդանոցում:

 

Քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքների հասցնում, որը առաջացրել է մահ» հոդվածով: Նախնական հետաքննությունը շարունակվում է: