www.hayeli.am Ինչպես հայտնի է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր անկարող եղավ ել ճեղքել լրագրողների «կոլցոն» եւ Արդարադատոության խորհդի երկու անդամների ընտրությունից հետո ԱԺ միջանցքում ստիպված եղավ պատասխանել մի շարք հարցերի: Իհարկե, Արգամիչն էլ, ինչպես մյուս ՀՀԿ-ականները, կրկնեց եվրոինտեգրման, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը, բայց ամենաուշագրավը, եթե չասենք նրա հայտարարություններից թերեւս Ղարաբաղի հարցի վերաբերյալ էր:
Հովիկ Աբրահամյանի համար Մաքսային միությունն ըստ ամենայնի այն շանսն է, որը կարող է բերել վարչապետի պաշտոնը: Ուստի ԱԺ ղեկավարը կարող էր մի փոքր էլ շփոթվել եւ հայտարարել, թե ԼՂ-ն կսպասի. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք» Ավելի կոնկրետ, հարցին, թե Մաքսային միությանը միանալուց ի՞նչ է շահում ԼՂՀ-ն, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»:
Ճշտող հարցին՝ մաքսակետե՞ր են դրվելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ որ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, այն ժամանակ էլ կքննարկենք և կհասկանանք: Դա պետք է բխի Հայաստանի շահից, մենք պետք է ունենանք մեր շահը՝ տնտեսության մասով, բոլոր առումներով, քաղաքական առումներով: Մենք դեռ չգիտենք, թե այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք»:
Իսկ ընդհնրապես Հովիկ Աբրահամյանը նախանձելի համառությամբ անվերջ կրկնում էր ու պնդում, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ոչինչ, որ եվրոպացի գործընկերները հոգնեցին հայտարարելուց Մաքսային միության եւ Ասոցացման պայմանագրերի անհամատեղելիության մասին, մենք կողմ ենք, ցանկություն ունենք եւ վերջ: Իսկապես, մի հարցում իրավացի է Արգամիչը,երբ ժամանակին հայտարարեց, թե քաղաքականության մեջ շատ խելք պետք չէ, ընդամենը ինքնավստահություն եւ ամենալուրջ հարցի համար կարելի է պատասխանը նետել:
«Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացող բարեփոխումների գործընթացը: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին։ ՀՀ իշխանությունները կողմնակից են նախաստորգրելու Ասոցացման համաձայանգիրը։ Մենք շարունակելու ենք հանդիպել, բանակցել Եվրամիության հետ, որը ձեռնտու է Հայաստանի շահերին> ինքնագոհ եւ լուրջ տոնով վստահեցնում էր երկրի երկրորդ պաշտոնյան, ով դիտարկմանը, որ եվրոպացի գործընկերները չեն ցանկանում Հայաստանի հետ համագործակցել, ինչի մաիսն հայտարել է ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, պարզապես ցնցող պատասխան տվեց, տողատակերում ասկացնելով, որ Ֆյուլեն շատ փոքր է, որ ուզի կամ չուզի, ինքն ուզում է եւ վերջ. <Եթե ինքն ասում է ինքը չի ուզում, դա իր գործն է: Իրենք ասել են, որ կան հակասություններ, մենք կքննարկենք, միգուցե հակասությունները վերացվեն, կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա, մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, գնա առաջ>: ԱԺ նախագահը հակադարձեց նաեւ, որ ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել Մաքսային միության հարցում, նախագահը հայտնել է իր համաձայնությունը, մտադրությունը, դրանից բխում են տարբեր գործընթացներ, որոնց ուղղությամբ ապագայում երկու երկրների կառավարություններն ու համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատանք տանեն: «Երբ որ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, կներկայացվի Ազգային ժողով»:
Միաժամանակ նա ասաց, որ ինքը կոնկրետ կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն. «Որովհետև հիմքում դրված է պետության շահը: Իսկ եթե Հայաստանը դրանից շահ չունենա, կարող է չստորագրել համաձայնագիրը, մենք ոչ ոքի գերին չենք, փաստաթուղթը դեռ չկա» հայտարարեց նա: Իսկ ինչի՞ն են համաձայնություն տվել, եթե փաստաթուղթը չկա, հարցին նա պատասխանեց՝ անդամակցելուն: «Այսօր մեր ռազմավարական գործընկերը, մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ է, մեր շուկան Ռուսաստանն է»:


Անի Սահակյան