ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում արդարադատության համակարգը գնահատեց 1:

 

«Վստահությունը, որ ունի արդարադատության, դատաիրավական համակարգը Հայաստանում, շատ ցածր է, և այդ վստահությունը մենք չէ, որ ջարդել ենք, այդ վստահությունը ջարդել է դատաիրավական համակարգը, և ես կարծում եմ` շատ երկար ժամանակ է պետք լինելու վերականգնել։ Եթե նույնիսկ կայացվել է ամենաարդար որոշումը, շատ դժվար է մարդկանց համոզել, երբ մարդիկ չեն հավատում, որ դա իրոք արդար է և եղել է առանց ճնշումների և պարտադրանքի: Ես չեմ կարող չնշել կոնկրետ Տիգրան Առաքելյանի դեպքը, երբ ակնհայտ անհամապատասխան պատժաչափ է նշանակվում, և մենք բոլորս ցույց ենք տալիս, թե չենք տեսնում և չենք նկատում: Նման քայլերով է, որ արդարադատության համակարգը Հայաստանում այսօր խիստ հեղինակազրկված է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը' անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելուն:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ Տիգրան Առաքելյանի դատավարությունն անընդունելի է, անընդունելի է նաև դատավճիռը: