Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։

 

Նիստի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։

 

Ամփոփելով նիստը' ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում կարևորեց Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։