Բրազիլական Կամպու-Գրանդա քաղաքում 18-ամյա աղջիկը, կռվի բռնվելով նույն բնակարանում ապրող իր հարևանուհի 15-ամյա աղջկա հետ, դանակով մահացու հարված է հասցրել նրան' բազմաթիվ դպրոցականների աչքի առջև:


Դաֆնի Ինգրիդ դե Լիմաթը համառորեն խնդրել է իր հարևանուհի Լուանա Բիերա Գրիգորիոյին, որպեսզի վերջինս դադարի օգտագործել օծանելիք, քանի որ իր մոտ սկսվել է ուժեղ ալերգիա , փոխանցում է «Life News» -ի տեղեկատվությունը «vesti.md» կայքը: Մերժում ստանալով, աղջիկը կատաղի բորբոքվում է և որոշում դասերից հետո ընկերուհուց վրեժ առնել:

 

Դասերից հետո Դաֆնին Լունային սպասում է փողոցում և, երբ վերջինս հայտնվում է' կախվում է նրա մազերից: Մանկավարժները փորձում են աղջիկներին բաժանել իրարից, սակայն դա նրանց չի հաջողվում: Հանդիպելով դիմադրության, Դաֆնին անսպասելիորեն հանում է դանակը և մտցնում հակառակորդի փորը: Հավաքված ամբոխի բարձրացրած աղմուկի ներքո հանցագործը փախուստի է դիմում:

 

Դեպքի վայր ժամանած բժիշկներին ոչինչ չէր մնացել անելու, բացի աղջկա մահը հաստատելուց:

 

Ոստիկանությունը սկսել է այս աղմուկ հանած գործի քննությունը:

 

Դպրոցի տնօրեն Ժոզե Ֆերեյրա Բարբոսայի խոսքերով, դպրոցում բոլոր դասերը դադարեցվել են' հայտարարված սգի կապակցությամբ:

 

Հեղինակ` «Փաստինֆո»