
Միչիգանցի (ԱՄՆ) դատավոր Ուեյդ ՄըքՔրին, ով ինտիմ հարաբերություններ է ունեցել իր կողմից քննվող գործով վկայի հետ, կարող է պաշտոնանկ արվել: Ինչպես հայտնում է «USA Today»-ը, այսպիսի պահանջ է ներկայացրել Միչիգանի դատավորների կարգապահական հանձնաժողովը:
Ներկայումս դատավորի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են՝ առանց աշխատավարձի պահպանման: Ըստ այս շաբաթ հրապարակված զեկույցի՝ եթե նա 2014թ.-ին վերընտրվի պաշտոնում, սկսած 2015թ.-ի հունվարի 1-ից նրա ծառայությունը 6 տարով կկասեցվի: Հանձնաժողովը նաև պնդում է, որպեսզի դատավորը, որպես դատական ծախս, շուրջ 12 հազար ԱՄՆ դոլար վճարի:
Ակնկալվում է, որ առաջարկվող պատժաչափը Միչիգանի Գերագույն դատարանը կհաստատի մինչև այս տարեվերջ:
2012թ.-ի գարնանը ՄըքՔրին քննում էր երեխայի խնամքի համար ալիմենտ բռանգանձելու պայանջով Ժենիեն ԼաՇեյ Մոտտի գործը: Կարճ ժամանակ անց դատավորի և հայցվորի միջև սիրավեպ է սկսվում: Սակայն Մոտտը սկսում է սպառնալ դատավորին, որ իրենց հարաբերությունների մասին կպատմի նրա տիկնոջը, նաև պնդում, թե հղի է նրանից, ու «խնդիրը լուծելու» համար պահանջում 10 հազար դոլար:
56-ամյա Ուեյդ ՄըքՔրիին ներկայացվել է անարժան վարքի և լիազորությունների չարաշահման մեղադրանք: Որպես արդարացում դատավորը պնդել է, որ այդ պահին մոր և քրոջ մահվան պատճառով իրեն միայնակ էր զգում: Միչիգանի հանձնաժողովը կասկածում է նրան դատարանի դահլիճում ոչ արժավայել պահվածքի մեջ:
Նշենք, որ անցած տարի այս դատավորի հետ կապված ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել: Նա դատական կարգադրիչին ուղարկել էր իր՝ մինչև գոտկատեղը մերկ լուսանկարը: ՄըքՔրին այս կապակցությամբ ասել էր, թե «որևէ ամոթալի բան դրանում չի տեսնում»:
Հեղինակ` «Փաստինֆո»