www.Shamshyan.com Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:30-ի սահմաններում Տիչինա և Մելիայան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Կարեն Մովսեսյանի վարած «Mercedes» մակնիշի 97 DA 777 համարանիշի 33-ամյա Հայկ Սահակյանի վարած «Toyota» մակնիշի 85 ՏA 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 37-ամյա Լիլիթ Վարդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Իսկ նույն ավտոմեքենայի ուղևոր 15-ամյա Էլեն Մովսեսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Մովսեսյանը սովորում է Երևանի թիվ 165 ավագ դպրոցի 9-րդ դասարանում: Ավագ քննիչ Ա. Մարգարյանի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: