Tert.am  Իրանը կընդունի Սիրիայի ժողովրդի ընտրած ցանկացած նախագահին. այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ում համար էլ, որ քվեարկեն Սիրիայի քաղաքացիները, մենք կհամաձայնվենք դրա հետ։ Իրանն աջակցում է ժողովուրդների իրավունքներին ամենուր, այդ թվում նաև Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը կանի հնարավորը Սիրիայում պատերազմը կանխելու համար։

 

«ԱՄՆ-ն սխալմամբ կարծում է, որ մենք ձգտում ենք շրջանում ռազմական գերակայության։ Եթե Իրանն ազդեցիկ պետություն է շրջանում, ապա դա միայն իր բանակցություններ վարելու ունակության շնորհիվ է»,- նշել է նախագահ Ռոհանին։