Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 28-ամյա Արկադի Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 9-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: