Այսօր իր տան աստիճանահարթակից կախվելու միջոցով Վանաձորում ինքնասպան է եղել «Ինտերկապ» բարեգործական ընկերության փոխտնօրենի հայրը' 85-ամյա Սարգիս Մ.-ն:

 

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել հենց որդին: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնից հաստատեցին լուրը'տեղեկացնելով, որ դեպքի մանրամասները ճշտվում են: Քննիչ Տարոն Թադեւոսյանն էլ հավելեց, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

 

«Պատճառները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում, վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մոտ 15 օրից»,-ասաց նա: