Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Չերկասի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել գազի խողովակից պարանով կախված Մ. Հ.-ի դին (1981 թ. ծնված):
News.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը զինվորական էր, կոչումով՝ ենթասպա: Պատճառը սոցիալական վատ պայմաններն են եղել: