Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին՝ Շերամ թաղամասի մոտ, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել «Նիվա» և «Գազ 24-10» մակնիշների ավտոմեքենաները, տեղեկացնում է Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը:
Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 2 մեքենաների վարորդները, որոնք 2-ն էլ Վահրամաբերդ գյուղի բնակիչներ են:
«Նիվա» մեքենայի վարորդ, 1982 թվականին ծնված, Արմեն Սարգսյանը և «Գազ 24-10»-ի վարորդ, 1989 թվին ծնված Արտուշ Մկրտչյանը տեղափոխվել են Գյումրի կենտրոն:
Մեքենաների մյուս ուղևորները 1948 թվին ծնված Ավիսար Մելքոնյանը և 1980 թվին ծնված Ազատ Սարգսյանը ամբուլատոր բուժում ստանալուց հետո, չեն հոսպիտալացվել: Վթարից հետո, մոտ 3 ժամ Մարմաշենի խճուղով մեքենաները երթևեկում էին միակողմանի: