Henaran.am Ակտիվիստ Armenia today կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը այսօր՝ սեպտեմբերի 19-ին հրավիրվել է հատուք քննչական ծառայություն՝ հարցաքննության: Կիվիրյանը շենքին մոտեցավ մի քանի փաստաբանների ուղեկցությամբ:

 

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թեեւ հարցաքննության է հրավիրվել որպես վկա, սակայն իր դեմ քր. գործ է հարուցվել ՀՀ քրօրենսգրքի 316 հոդվածի հիմքերով:

 

Ըստ նրա օրեր անց, հանկարծ ոստիկանության մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել: “Ես կծել եմ , խփել եմ, ջարդել եմ խեղճ ու մինուճար ոստիկանին: Ինձնից նաեւ վերջերս ատամների փորձանմուշ են վերցրել”,-ասաց նա: Կիվիրյանի կարծիքով, չի բացառվում, որ նա վկայից դառնա մեղադրյալ:

 

Չխոչընդոտելու քննության ընթացքը՝ Արգիշի Կիվիրյանին ուղեկցող փաստաբանները որոշեցին, որ նա քննչական ծառայություն մտնի մեկ փաստաբանի ուղեկցությամբ: Կիվիրյանին ուղեկցեց նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը:

 

Մանրամասները քիչ անց: