Եվրոպական միությունը Արևելյան գործընկերության շրջանակներում անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալել է նպատակային և բովանդակային լայնածավալ աշխատանքներ' քաղաքական, տնտեսական, մշակույթային ոլոտներում։

 

Հայաստանի իշխանավորները պաշտոնական այցերի ընթացքում լինելով ԲենիԼյուքսի երկներում հիմնականում տարվելով ազատ ժամանցի հաճելի և արդյունավետ կազմակերպմամբ ու գուցե լիարժեք չտիրապետելով անգլերենին, բանակցությունները վարելիս ամբողջությամբ ճիշտ չեն ըմբռնել Արևելյան գործընկերության ծրագրային գազափարը։ Արդյունքում ստացվել է, որ ոչ թե ԵՄ-ն է գնում Արևելյան գործընկերության, այլ Հայաստանը պետք է գնա դեպի արևելք։

 

Եվ ահա այստեղ մեր թյուր ըմբռնումներին ընդառաջ են գալիս Եվրասիական մաքսային միության անդամ երկրները՝ ռուս և ղազախ իշխանավորներով։

 

Հայաստանը, չունենալով ազգային ավիափոխադրող, բնականաբար դեպի արևելք կարող է շարժվել «Ղազախ» ավիաընկերության միջոցով, որը մեզ կարող է տանել մինչև Բրյուսել փոքր ինչ երկար թռիչքի տևողությամբ։

 

Բնականաբար ղազախ բորդուղեկցորդուհիներին անհրաժեշտ կլինի վարժ տիրապետել ոչ միայն անգլերենին այլև հայերենին, քանզի հայ իշխանավորները Աստանայից Բրյուսել հասնելով կարող է չիմանան, որ թռիչքը ավարտված է։ Եվ ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները պետք է շարունակել հենց օդանավակայանում։ Իսկ եթե այս պարագայում ևս մեր պետական այրերը ճիշտ չմբռնեն առաջադրանքը, ապա օդանավակայանի անձնագրային ստուգման կետում մեր պատվիրակությանը կարվի դեպոռտ և ստիպված կլինեն կազմակերպել թռիչքի վերադարձը Բրյուսել-Աստանա։

 

Եվ այսպես կամ մեր պետական այրերը կտիրապետեն լիարժեք անգլերենին բանակցությունները ճիշտ վարելու համար, կամ ղազախ բորդուղեկցորդուհիները վարժ կխոսեն հայերեն։ Բոլոր դեպքերում ժամանակ է անհրաժեշտ։

 

Այնպես որ Երևան-Աստանա-Բրյուսել չվերթը առայժմ հետաձգվում է մինչև 2017թ.։

 

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար' Գառնիկ Վաղարշակյան