Բրյուսելից Երեւան թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Բելգիայի մայրաքաղաք:
Ինչպես հայտնում է բելգիական Aviation24 կայքը, A-320-ը, որը տեղափոխում էր 180 ուղեւոր, Բրյուսելից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 13:55-ին՝ 45 րոպե ուշացումով։
Մոտ 7500 մետր բարձրության վրա Լյուքսեմբուրգի տարածքում կայծակը հարվածել է ինքնաթիռին։ Օդաչուները որոշել են անմիջապես վերադառնալ Բրյուսել։
Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղեւորները տեղավորվել են օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներում։
Մնացած չվերթները կիրականացվեն սովորական ռեժիմով։