ԱՄՆ-ի Սպիտակ տնից ոչ հեռու՝ Վաշինգտոնի Լաֆայետ պարկում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տարածքը հսկող երկու զինծառայողներ կայծակնահարվել են:
Հրդշեջ և արտակարգ իրավիճակների վարչության հաղորդմամբ՝ հինգշաբթի երեկոյան ՝ տեղական ժամանակով, քաղաքում ամպրոպ է եղել, և կեսգիշերից հետո հաղորդագրություն է ստացվել երկու զինծառայողների վիրավորվելու մասին: Հաղորդվում է, որ երկու տուժածներն էլ տեղափոխվել են հիվանդանոց, պարզվել է՝ ստացված վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: