Հյուսիսային Կորեան անորոշ ժամանակով հետաձգել է 1950-1953թթ. Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումը. հայտնում է Reuters-ը:
Հյուսիսային և Հարավային Կորեաներից ընտանիքների հանդիպումը նախատեսվում էր սեպտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն Փհենյանում համարեցին, որ Սեուլի պահպանողական ուժերը մտադիր են օգտագործել այդ միջոցառումը Հյուսիսային Կորեայի դեմ: