Կորեայի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիներ փետրվարի 20-ին հատել են ԿԺԴՀ-ի սահմանը՝ հանդիպելու Հյուսիսում բնակվող իրենց հարազատների հետ: 1950 – 1953 թվականների Կորեական պետերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների շփումը տեղի Է ունենում Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող Կիմգանսանի (Ալմաստի լեռների) առողջարանային գոտու հյուրանոցներից մեկում: Հանդիպմանը երկուստեք ժամանել են 180 տարեց մարդիկ, որոնք շուրջ 60 տարի հնարավորություն չեն ունեցել տեսնելու միմյանց Կորեական թերակղզու լարված իրադրության պատճառով:
Վերջին անգամ ապառազմականացված գոտու տարբեր կողմերում հայտնված հարազատները հանդիպել են ավելի քան երեք տարի առաջ, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ ընտանիքների անդամների մեծ մասը 70 – 80 տարեկան Է: Ըստ Սեուլում հրապարակված տվյալների՝ 1988 թվականից ավելի քան 129 հազար հարավկորեացիներ ցանկություն են հայտնել հանդիպելու Հյուսիսում ապրող իրենց հարազատների հետ: Այդ ժամանակվանից ի վեր նրանցից շուրջ 57 հազարը մահացել Է:
Ներկայիս հանդիպումը, որը կազմակերպվել Է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի Կարմիր խաչի ընկերությունների ակտիվ աջակցությամբ, տեղի կունենա երկու փուլով՝ փետրվարի 20-ից մինչեւ 22-ը եւ փետրվարի 23-ից մինչեւ 25-ը: Երկրորդ փուլին, ինչպես սպասվում Է, երկուստեք կմասնակցի 450 մարդ: