yerevannews.am Այսօր Ազատության հրապարակից մենարկել է «Անկախության համազգային երքը», որին մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, ուղղակի քաղաքացիներ, նախախորհրդարանի անդամնել և այլ մարդիկ:
Երթին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում խոսեց անկախության ձեռքբերումների կորուստների մասին: «Ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է, Ղարաբաղի պատերազմում հաղթանակը և վերջին շրջանում ևս մեկ կարևոր ձեռքբերում ունեցանք, չեմ ուզում ասել քաղաքացիական հասարակություն, այլ կարելի է ասել քաղաքացիական ինստիտուտի կայացում»։
Լրագրողների հարցին, թե պատգամավորը վտանգ տեսնո՞ւմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից, նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, վտանգ սպառնում է, ընդհանրապես, վերջին տարիներին իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որն անկախությունը վտանգի տակ է դնում»։
Հիշեցնենք, որ մինչ այդ ակցիայի մասնակիցներին էր մոտեցել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և տեղեկացրել, որ ակցիան չարտոնված է: