Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Կիևյան փողոցի 13/28 շենքի «ՎԴ» համակարգչային խանութի դիմաց, Mercedes մակնիշի 31 ՕՏ 869 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Տիգրան Թորգոմյանը, նշված ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հետիոտները 2 կանայք են եղել, ովքեր փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածում, իսկ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է նրանց տեղափոխել հիվանդանոց:
Վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: