Քենիայի անվտանգության ուժերը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարձակում են սկսել Նայրոբիի առևտրի կենտրոնում հազարավոր մարդկանց պատանդ վերցրած գրոհայինների ուղղությամբ. գրում է Agence France-Presse-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:

 

Գործակալության թղթակիցը դեպքի վայրից նշում է, որ առևտրի կենտրոնում կրակոցներ և պայթյուններ են հնչում: Իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի արվել: Կիրակի օրը հրապարակած պաշտոնական տըվյալների համաձայն' առևտրի կենտրոնի շենքում գտնվում է 10-15 ահաբեկիչ:

 

Նշենք, որ Ալ Շաբաբ իսլամիստական արմատական խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 21-ին Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում պատանդ էին վերցրել հաճախորդներին: Ահաբեկիչներչն այնուհետև ազատ էին արձակել բոլոր մուսուլմաններին, որից հետո կրակ էին արձակել մնացած մարդկանց ուղղությամբ: Գրոհայինների հարձակման պահին շենքում ավել քան հազար մարդ է եղել:

 

Պատանդներին ազատ արձակելու գործողությունը սկսվել էր սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան: Մեկ ամիս անց Քենիայի իշխանություններն հայտարարել էին, որ գերիների մեծ մասն ազատ է արձակվել և շենքի մի հատվածը գտնվում է իշխանությունների հսկողության տակ: