Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը:

 

Վերջինս դատապարտվեց 14 տարի ժամկետով: Դատարանը Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին' 12:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին' ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: