168.am Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր գրանցվել է 3 առանձին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 26 և վիրավորվել է 68 մարդ: Այս մասին հայտնել են անվտանգության աղբյուրները:

 

Պայթյուններից մեկի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 48 մարդ, զբոսայգում կատարված երկրորդ հարձակման ժամանակ զոհվել է 3 և վիրավորվել է 8 մարդ, իսկ սրճարանում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է 12 մարդ: