Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, մոտ 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻ նախարարությունից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն' օպերատորով: Հրշեջ-փրկարարները բացել են Մ.Գ.-ին պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 83LP333 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և ներսում է գտնվող' 2011թ. ծնված Ս.Գ.-ին հանձնել ծնողներին: