Դեկտեմբերի 28-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կ-ում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենան սահել և հայտնվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Է. Հ. պատկանող «Հոնդա» մակնիշի 35 ՏՕ 855 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Կերեն-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Կապան-Կովսական ավտոճանապարհի 20-րդ կմ-ին (ԼՂՀ տարածք) Գ. Բ. պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 65 LL 552 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և ուղեկցել Կապան քաղաք:

 

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 2-րդ և 3-րդ փողոցների շրջադարձում ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով սահել և հայտնվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Օպել մակնիշի Լ5026 պետհամարանիշով ավտոմեքենան: